Երևանն այնքան հին է, որ ...


11:45 , 12 հոկտեմբեր, 2013

Երևանն այնքան հին է, որ կարելի է homo sapiens-ի ողջ էվոլուցիան այնտեղ ուսումնասիրել:

Երևանն այնքան հին է, որ նույնիսկ Արտաշես Գեղամյանը «բնիկ երևանցի » կոչվել չի կարող:

Երևանն այնքան հին է, որ երբ բանակում էր, Հռոմը դպրոցի «առաջին քայլեր» վինետկայի համար էր լուսանկարվում:

Երևանն այնքան հին է, որ նույնիսկ դինոզավրի մնացորդներ չեն հայտնաբերվում:

 Երևանն այնքան հին է, որ երբ Նոյը տապանից կենդանիների հետ այնտեղ իջավ, երևանցիք հավաքվեցին, ասին цирк (կրկես) է եկել:

Երևանն այնքան հին է, որ հինան (хина) իր հին լինելու պատվին են այդպես կոչել:

Երևանն այնքան հին է, որ հինդուներն այն իրենց նախահայրենիք են համարում:

Երևանն այնքան հին է, որ անձնագիրը երկու մետրանոց բազալտի քար է:

Երևանն այնքան հին է, որ մթա 782 թվականին, այն ժամանակվա «օլիգարխ» Արգիշտի թագավորը ուղիղ Էրեբունու թանգարանի տեղում իր «դաչան» սարքեց:

Երևանն այնքան հին է, որ ով ասես արդեն Երևան էին եկել, իսկ թուրքերն անգամ երևան չէին եկել ...

Երևանն այնքան հին է, որ Էրեբունի վարչական շրջանը թագավոր էր ղեկավարում:

Երևանն այնքան հին է, որ ինչ մոլորակի վրա առաջացավ, ասին.`«երևան եկավ...»:

Երևանն այնքան հին է, որ Բաքուն, Թիֆլիսը տարան, իսկ Երևանը չկարողացան տանել:

Երևանն այնքան հին է, որ քաղաքապետարանը, քողարկելու համար, այն լրիվ կանաչապատում է:

Երևանն այնքան հին է, որ նրա մեջ երիտասարդ պետություն` Բանգլադեշ առաջացավ:

Երևանն այնքան հին է, որ մինչև 1918 թվականը հայերով էլ էինք տեղը մոռացել:

Երևանն այնքան հին է, որ հիմա, կապիտալ «վերանորոգում» անվան տակ այն քանդում են:

«Երևանն այնքան հին է» ասելով, Կառավարությունը ինչքան շենք կա`վաճառում է:

Երևանն այնքան հին է, որ Լֆիկի խանութներին են հիմա «ԵՐԵՎԱՆ ՍԻԹԻ» կոչվում:

Երևանն այնքան հին է, որ մթա 2794 թվականին Կենտրոնի բնակիչները Էրեբունցիներն էին:

Երևանն այնքան հին է, որ Argishti-ն առաջին ստատուսը քարի վրա է փորագրել տվել: