11:13 , 12 հոկտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Հայաստանի Հանրապետությունը 2004 թվականի հոկտեմբերի 12-ին միացավ Առողջապահության համաշխարհային կազմակերպության /ԱՀԿ/ «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային (ԾՊՇԿ), որը հանրային առողջության ոլորտում առաջին գլոբալ համաձայնագիրն է, այն ուժի մեջ է մտել 2005 թվականի փետրվարի 28-ից: ՀՀ կառավարությունը 2008 թվականին, հասարակական կազմակերպությունների առաջարկությամբ և ՀՀ առողջապահության նախարարության միջնորդությամբ, որոշում ընդունեց հոկտեմբերի 12-ը նշել որպես «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր»:
ԾՊՇԿ-ի վավերացումը մեծապես խթանեց ծխախոտի դեմ պայքարի հետ կապված նոր օրենսդրության մշակումը: Ըստ այդմ, 2004 թվականից սկսած ընդունվեցին հանրապետությունում ԾՊՇԿ-ի իրականացմանն ուղղված մի շարք օրենքներ, նորմատիվ ակտեր, մշակվեցին ուղեցույցեր, պատրաստվեցին ու ներկայացվեցին զեկույցներ և այլ: Առաղջապահության նախարարության համաձայն, ԾՊՇԿ-ի իրականացման մեկնարկը բավական հաջող էր, ինչի մասին վկայում են արդեն իսկ ընդունված օրենքները, իրավական ակտերը և որոշումները: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ սա դժվարին գործընթացի սկիզբն է միայն, քանի որ ծխախոտային արդյունաբերությունը բավական զորեղ է Հայաստանում, և նոր իրավական ակտերը, ինչպես նաև գործող օրենսդրության մեջ կատարվող լրացումները և փոփոխությունները դեռ պետք է քննություն անցնեն մեր իրականության մեջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ