10:33 , 12 հոկտեմբեր, 2013
Էդ Ի՞նչ էր երեկ կատարվում, էդ ի՜նչ խաղ էր... սենց լավ (հարձակումում) ու միաժամանակ վատ (պաշտպանությունում) չէինք խաղացել: Մի վիճեք, որովհետև անգամ երբ բուլղարները 9 հոգով էին մնացել մենք էլի հակահարձակումով մի կորպ գոլ խփեցինք, Բերեզովսկին էլի մի վագոն սեյվեր արեց (ես իրա ցավը տանեմ), Օզբիլիսը վիրտուոզ տուգանային հարված կատարեց, Յուրան փառահեղ գոլ խփեց ու ողջ խաղը վազում էին ու վազում:
Մի խոսքով, երևի հավաքականի խաղերից ամենաբարդն էր ու իր խոսքն ասեց նաև երկրպագուների աջակցությունը, ես դեռ տենց բան չէի տեսել Հայաստանում, նամանավանդ Յուրայի գոլից հետո, մարզադաշտը ոնց որ կենդանի մարմին լիներ...
Հիմա բոլոր թմերին մեր խմբում մնացել ա մեկական խաղ ու էլի ոչինչ պարզ չի: Ամենաշատ շանսերն ունի երկրորդ տեղը զբաղեցնելու Դանիան, ով ոչ ոքի խաղաց իտալացիների հետ ու հիմա մնացել է 1 խաղ խաղա Մալթայի հետ: Եթե Դանիան կարողանա հաղթել Մալթային, ապա մեզ համար ամեն ինչ վերջացած է: Բուլղարիան ու Չեխիան էլ իրար հետ են խաղում ու միակ արդյունքը, որը մեզ ձեռք է տալիս՝ ոչ ոքին է: Դե մենք էլ պետք է իտալացիներին հաղթենք ու մարդա մի տրցակ մոմ վառենք, որ Մալթան չպարտվի, չեխերն ու բուլղարացիներն էլ ոչ ոքի խաղան...
Հ.Գ. Եթե Մալթային չպարտվեինք....