10:34 , 12 հոկտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Այսօր` ժամը 08:30-ից մինչև 23:00-ն փակ կլինի Երևանի փոքր կենտրոնը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ «Էրեբունի-Երևան-2795» տոնակատարության միջոցառումների շրջանակներում՝ Երևան քաղաքում դադարեցվելու է երթևեկությունը հետևյալ փողոցներում.
Հոկտեմբերի 12-ին, Ժամը 08:30-ից մինչև 23:00
Երևանի փոքր կենտրոնում՝ դեպի Հանրապետության հրապարակի ուղղությամբ՝ Ֆրանսիայի հրապարակ, Սայաթ-Նովա-Տերյան, Սայաթ-Նովա-Աբովյան, Սայաթ-Նովա-Նալբանդյան, Վարդանանց-Տպագրիչների, Թումանյան-Հանրապետության, Արամի-
Հանրապետության, Բուզանդ-Հանրապետության, «Այրարատ» («Ռոսիա») կինոթատրոն-Ագաթանգեղոս-Խորենացի, Գր. Լուսավորիչ-Իտալիայի, Գր. Լուսավորիչ-Բեյրութի, Գր. Լուսավորիչ-Զաքյան, «Հաղթանակ» կամուրջ, Սարյան-Լեո, Սարյան-Ամիրյան, Սարյան-Արամի, Սարյան-Բուզանդ, Փարպեցի-Պուշկին, Փարպեցի-Թումանյան խաչմերուկներից:
Հոկտեմբերի 12-ին, Ժամը 08:30-ից մինչև 16:00
Արգիշտի փողոցի Երևանի քաղաքապետարանի շենքի դիմացի հատվածը՝ Գր. Լուսավորչի փողոցի կողմից:
Հոկտեմբերի 12-ին, Ժամը 12:00-ից մինչև 16:00
Կրկեսի խաչմերուկից դեպի Գր. Լուսավորիչ, Պարոնյան-Լեո խաչմերուկից դեպի Գր. Լուսավորիչ ուղղությունները:
Տոնական օրերին քաղաքի կենտրոնական փողոցներ մուտք գործելու թույլտվություն կտրվի միայն հատուկ անցագիր ունեցող տրանսպորտային միջոցներին:
Այսօր «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների շրջանակում նախատեսված են հետևյալ միջոցառումները`
12.10.2013թ.
10.00 Ջրցան մեքենաների շքերթ Երևանի փողոցներով
10.30 Երևան ԱՐՏ (Սարյան պուրակ)
11.00 Երևան քաղաքի հուշարձանների լվացում
11.00 Քաղաքային տնտեսության էքսպո - ցուցահանդես <<Ավելի լավ Երևան>> (Մաշտոցի պուրակ)
11.30 «Հին Երևանը. Հայացք ապագայից» լուսանկարների ցուցադրություն (Բարեկամություն, Մարշալ Բաղրամյան, Հարապետության հրապարակ, Զորավար Անդրանիկ)
12.00 Մանկական ծրագրերի հարթակ (Կիրովի անվան մանկական զբոսայգի - տիկնիկային ներկայացումներ, զվարճալի խաղեր, ծաղրածուներ, խաղավարներ, աճպարարներ և հեքիաթների հերոսներ)
13.00 «iԵրևան» ֆեյսբուքյան լուսանկարների ցուցադրություն (Սիրահարների այգի)
13.00 Ավիամոդելավորողների ցուցադրական ելույթներ (Ազատության հրապարակ)
13.30 Ռետրո ոճի մեքենաների ցուցադրություն (Մաշտոցի պողոտա)
14.00 Մանկապատանեկան ստեղծագործությունների բացօթյա ցուցադրություն (Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի հարակից տարածք, Աբովյան 13)
14.00 Տոնական շքերթ (Երևանի քաղաքապետարանից Հանրապետության հրապարակ)
14.30 Մարաթոնյան վազք 2795 մետր (Մատենադարանից Սայաթ-Նովայի պողոտա, Աբովյան փողոցներ, Հանրապետության հրապարակ)
14.30 Վարպետաց քաղաք - խեցեգործություն, գորգագործություն, ասեղնագործություն, փայտագործություն (Հյուսիսային պողոտա)
14.30 Սթրիթբոլի մրցումներ (Հյուսիսային պողոտա)
15.00 Կարաոկե - Երևանյան սիրված երգեր (Հյուսիսային պողոտա)
15.00 Թատերական և կրկեսային ներկայացումներ (Հյուսիսային պողոտա)
15.00 Ողջույն աշխարհի ազգերիից - (Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների էթնիկ համույթների կատարումներ - Ստ. Շահումյանի հրապարակ)
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ