Տոկիոյում վերջին 138 տարվա մեջ գրանցվել է հոկտեմբերի համար ամենաբարձր ջերմաստիճանը


10:27 , 12 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ուրբաթ օրը Ճապոնիայի շատ վայրերում անսովոր շոգ էր: Տոկիոյում վերջին 138 տարվա մեջ գրանցվել է հոկտեմբերի համար ամենաբարձր ջերմաստիճանը: Այս մասին հաղորդում է NHK հեռուստաալիքը:

Ինչպես հաղորդում են օդերևութաբանները, այդ օրը տաք և խոնավ օդային զանգվածները օդի ջերմաստիճանը բարձրացրել են Ճապոնիայի արևելյան և արևմտյան մասերում:

Տոկիոյի կենտրոնական հատվածում օդի ջերմաստիճանը ցերեկը հասել է 30.2 աստիճանի: