10:05 , 12 հոկտեմբեր, 2013
Doctors.am-ը գրում է.
Վատ չէր լինի հրաժւսրվել մի շարք վնասակար սովորություններից, որոնք կնճիռների աոաջացման պատճառ են դառնում:
- Հետևեք ձեր դիմախաղին. ծիծաղելիս աշխատեք չկնճռոտել քիթը,և աչքերը չկկոցել, առանց ակնոցի մի նայեք արևին:
- Կոսմետիկ միջոցները քսելու ժամանակ մաշկը մի ձգեք: Մատների բարձիկների նուրբ հպումով քսուքը մերսեք ներքևից վերև: Քնեք առնվազն 7 ժամ, քանի որ քնած ժամանակ մաշկի բջիջները սկսում են ակտիվորեն վերականգնվել:
- Օրվա ընթացքում խմեք միմիայն չգազավորված հւսնքային ջուր, հյութեր. օրվա մեջ հարկավոր է խմել առնվազն 6 բաժակ հեղուկ՝ մաշկի նորմալ ջրային հավասարակշռությունը պահպանելու համար:
- Կնճիռները կանխարգելելու շատ արդյունավետ միջոց է դեմքի մերսումը: Այն պետք է անցկացնել կուրսերով՝ տարին 2 անգամ 10-15 սեանսով: Այդ կուրսերի միջև ընկած ժամանակահատվածում ամիսը մեկ ցանկալի է մերսման կարճատև սեանսներ անցկացնել՝ որպես կանխարգելման միջոց:
- Մի՛ մոռացեք ժամանակ առ ժամանակ դեմքին դիմակներ դնելու, հարկ եղած դեպքում՝ տարբեր շիճուկներ և քսուքներ քսելու մասին: Դրանք զգալիորեն կդանդաղեցնեն մաշկի ծերանալը:
- Հատկապես 30 տարեկանից հետո պարբերաբար այցելեք գեղեցկության սրահներ:Մասնագետի կողմից արված պրոցեդուրաները ձեր մաշկի վրա միայն բարերար ազդեցություն կթողնեն:
Այժմ ձեզ նայեք հայելու մեջ: Անզեն աչքով անգամ կտեսնեք, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել ձեր դեմքի վրա. մաշկը վարդագունել է՝ ասես ձեռք բերելով թափանցիկություն և փայլել: ճիշտ ժամանակն է ցերեկային թեթե, խոնավացնող քսուքով այն սնուցելու: Քսուքը պաշտպանիչ շերտ է ստեղծում, ինչն էլ ողջ օրվա ընթացքում պահպանում է մաշկի խոնավությունը: Ուստի այժմ ձեր մաշկին սարսափելի չեն ոչ սառը քամին, ոչ արևը և ոչ էլ գրասենյակի օդափոխիչը: