18:54 , 28 հուլիս, 2026
Այսօր՝ հուլիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Պռոշյան փողոցում այրվում է «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում։ Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։