ԱՄՆ սենատորները համաձայնության են եկել Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժшմիջոցներ սահմանող օրինագծի շուրջ


18:52 , 28 հուլիս, 2026

ԱՄՆ սենատորները համաձայնության են եկել Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանող օրինագծի շուրջ, այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

Փաստաթուղթը թույլ կտա Թրամփին մինչև 500% մաքսատուրքեր սահմանել ռուսական ապրանքների վրա, ինչպես նաև լրացուցիչ 100% մաքսատուրքեր՝ ռուսական էներգետիկ ռեսուրսներ գնող երկրների համար։

Գործակալության տվյալներով՝ Սենատը կարող է օրինագիծն ընդունել արդեն այս շաբաթ, սակայն Ներկայացուցիչների պալատի արձակուրդի պատճառով այն ուժի մեջ կմտնի միայն սեպտեմբեր ամսին։