Մենք nչնչացրել ենք բազմադարյա պատմություն ունեցող 24 լիբանանյան գյուղ և Գազայի հատվածի 70 տոկոսը. Իսրայելի պաշտպանության նախարար


16:26 , 28 հուլիս, 2026

168.am-ը գրում է.

Մենք ոչնչացրել ենք բազմադարյա պատմություն ունեցող 24 լիբանանյան գյուղ և Գազայի հատվածի 70%-ը: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը:

«Գազայում մենք ոչնչացնում ենք ոչ միայն այն, ինչ գտնվում է գետնի տակ, այլև բոլոր տները։ Այսօրվա դրությամբ ոչնչացվել է Գազայի գրեթե 70%-ը։ Այսօր չկա Շուջաիա, չկա Ջաբալիա։ Այն բոլոր սարսափելի վայրերը, որոնք դուք հիշում եք, այլևս գոյություն չունեն։ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարն ինձ ասաց. «Ես տներ չեմ տեսնում, ես ծովափ եմ տեսնում»։ Մենք ոչնչացրել ենք Գազան։

Բազմադարյա պատմություն ունեցող քսանչորս լիբանանյան գյուղ. մենք ոչնչացրել ենք բոլոր շենքերը, ոչ թե տուն առ տուն, այլ գյուղերն ամբողջությամբ։ Դրանց ոչնչացումն ավարտված է։ Դուք պետք է հասկանաք. բոլոր 24 գյուղում ավերվել է 15,000-ից մինչև 20,000 տուն»,- հայտարարել է Իսրայել Կացը։