Աննան թուրքերի «սրտին յուղ է քսում»


12:53 , 28 հուլիս, 2026
Աննան դիմել է Եվրոպայում ուսում ստացող հայ աղջիկներին ու նրանց հռչակել՝ բռնության զոհ միայն այն պատճառով, որ ծնվել են հայկական ընտանիքներում. կոչ է արել օգնել մայրիկներին հավատալ սեփական ուժերին, իսկ դրա համար պետք է սոցցանցերի օգնությամբ նրանք կիսվեն սկանդինավյան տարբեր երկրների կանանց պատմություններով՝ պատմելու այն մասին, թե ինչպես են այդ կանայք անցել «այս ճանապարհը»:
 
Ծայրահեղ լիբերալ ներկայացող Աննան երկու բան է փորձել անել. նախ՝ պախարակել ընտանիքի ավանդական մոդելն ու այն հռչակել՝ բռնության աղբյուր (հայկական ընտանիքը հենց ավանդական ընտանեկան մոդելի վրա հիմնված միավոր է), ապա՝ որպես էտալոն դարձնել անհատական ինքնավարության հիմքով ընտանեկան այն մոդելը, որը կա սկանդինավյան երկրներում: Նկատենք, որ ժամանակակից արևմտյան սոցիալ-քաղաքական դիսկուրսում սկանդինավյան երկրներն ընկալվում են որպես ուտոպիստական պրոգրեսիվիզմի կենտրոն. ֆեմինիստական և իրավապաշտպան շարժումները հաճախ են հղում անում հենց այս տարածաշրջանին՝ որպես իդեալականացված մոդելի։
 
Հասկանալի է՝ ինչ է ուզում անել Աննան. նա լիբերալ գլոբալիստական շրջանակների պատվերն է կատարում՝ ջանալով պախարակել այն ընտանեկան մոդելը, որն օգնել է հայ ժողովրդին դարերի խորքից հասնել 21-րդ դար ու պահպանել ինքնութունը: Այդ ինքնութունը ոսկոր է՝ ոչ միան վերոհիշյալ շրջանեկնրի կոկորդում, այլև հատկապես թուրքերի, ուստի նախ պետք է պախարակել որևիցե արժեք ու հետո միայն կոշտ մեթոդներով այն ոչնչացնել: Հիմա Աննան առաջին փուլն է ձեռնարկում:
 
Բայց Աննան ու նրա տերերը չեն հասկանում, որ սկանդինավյան երկրների օրինակով որևէ մեկին չեն ներշնչի հենց միայն այն պարզ պատճառով, որ Նիկոլի երկիրը շատ հեռու է այն սոցիալական բարձր չափանիշներից, որոնք կան այդ երկրներում: Թուրքի բերանին ի՞նչ Սկանդինավիա: