Քեյթ Ափթոնի ընկերը պահանջում է, որպեսզի նա նիհարի


09:15 , 12 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Մոդել Քեյթ Ափթոնին քննադատել է իր իսկ զուգընկերը: Ամերիկյան Star պարբերականը հայտնում է, որ ուկրաինացի պարուսույց, լատինական պարերի աշխարհի չեմպիոն Մաքսիմ Չմերկովսկին պահանջում է, որ իր սիրեցյալը նիհարի:

Աղբյուրները կասկածում են, որ պարուսույցն ուղղակի օգտագործում է Ափթոնին սեփական PR-ի համար: Իրականում Մաքսը նախընտրում է նիհար աղջիկների:

«Մաքսը ցանկանում է կինոսատղ դառնալ: Նրա նպատակը հայտնիներից որևէ մեկի հետ հանդիպելն էր, որպեսզի իր անունը լսելի դարձնի: Այդ պատճառով էլ նրա համար Քեյթը մի փոքր գիրուկ է: Նա հաճախ բավականին կոպիտ մեկնաբանություններ է անում Քեյթի կազմվածքի վերաբերյալ հենց նրա ներկայությամբ»,- ասում են դերասանուհու մտերիմները: