Միջնորդներն առաջընթաց են գրանցել ԱՄՆ-Իրան բանակցություններում


18:24 , 27 հուլիս, 2026

Միջնորդներն առաջընթաց են գրանցել ԱՄՆ-ի և Իրանի` բանակցություններին վերադառնալու և լայնածավալ պատերազմը կանխելու ջանքերում, այս մասին հաղորդում է «Associated Press»-ը՝ հղում անելով տարածաշրջանային պաշտոնյաներին։

Ներկայումս աշխատանքներ են տարվում երկրների միջև առկա տարաձայնությունները կարգավորելու ուղղությամբ՝ հրադադարի համաձայնագրին վերադառնալու նպատակով։ Հրատարակությունը հայտնում է, որ քննարկվում է նաև Հորմուզի նեղուցով նավերի անցման կառավարման մեխանիզմը։