Մենք Թրամփի հետ կքննարկենք օրակարգի բոլոր հարցերը, առաջին հերթին՝ Իրանը. Նեթանյահու


16:11 , 27 հուլիս, 2026

Մենք Թրամփի հետ կքննարկենք օրակարգի բոլոր հարցերը, առաջին հերթին՝ Իրանը: Այս մասին Վաշինգտոն մեկնելուց առաջ ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

«Մենք Թրամփի հետ կքննարկենք օրակարգի բոլոր հարցերը, առաջին հերթին՝ Իրանը։ Ես մեկնում եմ մեկ հստակ նպատակով՝ ապահովելու մեր թանկագին Իսրայելի պետության անվտանգությունը, ուժն ու ապագան»,- հայտարարել է Նեթանյահուն։