Մարդիկ է՛լ բանուգործ չունեն, պետք է նստեն, Աննա «լայքե՞ն»…


12:52 , 27 հուլիս, 2026
Հասկանալով, որ պոպուլյարության հետ կապված լրջագույն խնդիրներ ունի՝ Հակոբյան Աննան մի կարճ տեսանյութով դիմել է երկրում բնակվող 1660000 կանանց՝ կոչ անելով ակտիվորեն կիսվել, «լայքել» ու տարածել իր տեսանյութերը՝ կանանց դեմ բռնության վերաբերյալ իր կոչերն ու քարոզն ավելի լայն մասսաներին հասու դարձնելու. ուզում է, որ հայ կանայք ավելի մեծ հնարավորություններ ստեղծեն՝ իրենք իրենց ու իրենց ընտանիքները բռնությունից պաշտպանելու համար:

Աննայի պոպուլյարութան մակարդակն իսկապես աղետալիորեն ցածր է. շատերը Նիկոլին այնքան չեն ատում, որքան՝ Աննային, և այդ մասին շատ լավ գիտի Մեհրիբանի հետ «պուպուլ պուպուլի» հարաբերություններ ունեցող սույն սուբյեկտը: Բայց Աննան ակնհայորեն չի հասկացել, որ սխալ թեմա է ընտրել. ընտանեկան բռնության թեման այնքան էլ համընդհանուր, գերզգայուն թեմա չէ մեր իրականության պայմաններում հատկապես այն դեպքում, երբ այդ խնդրի լուծմամբ զբաղվում է Նիկոլի կնիկը. երբ պետությունն ու ազգը կանգնած է տառացիորեն գոյաբանական վտանգի առաջ, հանրային լայն շերտերին շատ քիչ է հուզում, թե այս կամ այն ընտանիքում ինչ վեճեր կամ բուռն քննարկումներ են տեղի ունենում, ինչը նշանակում է, որ 1660000 կանանցից շատ քչերն են Աննայի կոչը բանի տեղ դնելու:

Մյուս կողմից՝ տպավորություն է, թե Աննան նույն այդ 1660000 կնոջ հաշվին փորձել է լուծել յուր ֆեյսբուքյան էջի ալգորիթմների հետ կապված խնդիրները. ուզում է, որպեսզի օգնեն, որ ավելի շատ դիտվեն իր տեսանյութերը, ավելի շատանան դիտումները, որ «ախվատը» ավելի մեծ լինի:

Մարդիկ է՛լ բանուգործ չունեն, պետք է նստեն, Աննա «լայքե՞ն»…