Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը (Video)


11:16 , 27 հուլիս, 2026

Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից:

«Օրինակ՝ եթե հայտարարատու եք, բայց գտնվում եք արտերկրում, ապա լիազորված անձի միջոցով կկարողանաք առանց դժվարության ներկայացնել ձեր հայտարարագիրը։

Կարգավորման մանրամասներին ծանոթացնում է ՊԵԿ աշխատակիցը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում: