12:56 , 27 հուլիս, 2026Հայհիդրոմետի կանխատեսումներով հուլիսի 27-ին՝ ցերեկային ժամերին, ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կնվազի 2-4 աստիճանով հուլիսի 26-ի համեմատ եւ առաջիկա շաբաթվա ընթացքում այն էապես չի փոխվի։ Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով՝ ամենատաք գոտին շարունակելու է մնալ Արարատյան դաշտը եւ Երեւանը, որտեղ ցերեկային ժամերին ջերմաստիճանը կլինի 35-37 աստիճանի սահմաններում։ Առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։