Արդեն չորրորդ տարին անընդմեջ ծննդյանս օրը դիմավորելով անազատության մեջ. Արմեն Աշոտյան


12:16 , 26 հուլիս, 2026

««Սիրելի հայրենակիցնե՛ր, Ծանոթ եւ անծանոթ մարդիկ,

Արդեն չորրորդ տարին անընդմեջ ծննդյանս օրը դիմավորելով անազատության մեջ՝ ջերմանում ու ոգեշնչվում եմ փաստաբաններիս եւ մերձավորներիս միջոցով բանտային պատերը ճեղքող ձեր բազում շնորհավորանքներից, ջերմ խոսքերից եւ ուշադրությունից»,-Վարդաշեն ՔԿՀ-ց հայտնեց քաղբանտարկյալ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ շարունակելով:

«Մի օր անձամբ կկարդամ ձեր տողերը եւ կփորձեմ բոլորիդ անհատապես արձագանքել: Ասում են, թե սովորաբար ընկերները գալիս են եւ գնում են, իսկ թշնամիները կուտակվում: Ճակատագրի բերումով ուրախ եմ փաստել, որ իմ կյանքում կուտակվում են ընկերները՝ ինձ ուժ, էներգիա եւ ջերմություն տվող մարդիկ:

Շնորհակալ եմ, որ իմ, ընտանիքիս եւ մեր երկրի կողքին եք: Տիրոջ ողորմությունն ուղեկից լինի ամենքիդ:

Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին:

Ձեր՝ Արմեն

Վարդաշեն ՔԿՀ

26.07.2026»։