Իրանն ու Հայաստանը էներգետիկայի ոլորտի համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ կստեղծեն


16:12 , 25 հուլիս, 2026

Իրանն ու Հայաստանը էներգետիկայի ոլորտի համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ կստեղծեն, որը կզբաղվի գազի առևտրի հարցերով, հայտնում է իրանական Mehr գործակալությունը։

Պայմանավորվածությունների ձեռքբերման մասին հայտարարվել է շաբաթ օրը Թեհրանում կայացած Իրանի նավթի նախարար Մոհսեն Պաքնեժադի և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանդիպումից հետո:

Իրանի նավթի նախարարի խոսքով՝ կողմերը քննարկել են հնարավոր էներգետիկ նախագծերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ առևտրի ընդլայնումը, տեխնիկական ու ինժեներական ծառայությունների արտահանումը, նավթավերամշակման գործարանների կառուցումը և Հայաստան նավթամթերքի մատակարարումները: