Թալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ վարորդը տեղում մաhացել է


15:12 , 25 հուլիս, 2026
Այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Թալին-Քարակերտ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում 51-ամյա Էդիկ Հ․-ն իր վարած՝ քարով բարձված «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարով կողաշրջվել է։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։