Բաքուն ուզում է լիովին ադրբեջանացնել TRIPP-ը


15:22 , 25 հուլիս, 2026
«Vesti.az»-ին տված հարցարզույցում Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Զուլֆուգարով Թոֆիկը պահանջել է Ադրբեջանին հանձնել Մեղրիի երկաթգիծը: «Խոսելով հաղորդակցային և առևտրային նախագծի մասին՝ չպետք է մոռանալ, որ երկաթուղին ինքնին հանդիսանում է Ադրբեջանի սեփականությունը, ոչ թե Խորհրդային Միության, այլ հենց Ադրբեջանի Հանրապետության։ Այդ պատճառով չեմ բացառում, որ հենց այս հանգամանքը կարող է դառնալ մնացած խնդիրների և հակասությունների լուծման իրական գործոն»,-մասնավորապես՝ հայտարարել է հայ ժողովրդի վրա մատ թափ տալու սովորություն ունեցող ու Նիկոլի հաղթանակով ոգևորված Թոֆիկը:
 
Առաջին անգամ չէ, որ ադրբեջանցիներն այս հարցը բարձրացնում են, ինչը վկայում է այն հետևողական ռազմավարության մասին, որի նպատակը Հայաստանի սուվերենությունը կասկածի տակ դնելն է  ու TRIPP-ը ադրբեջանացնելը. գերնպատակն էքստերիտորիալ ուղի ունենալն է, իսկ այս փուլում Բաքուն փորձում է բացել «Օվերտոնի պատուհաններ»՝ լեգիտիմացնելու իր հավակնությունները:
 
Ի դեպ՝ ոչ պակաս կասկածելի է սովետական ժառանգությանը հղում անելը. խորհրդային շրջանի գույքային պատկանելությունը փորձ է արվում տրանսֆորմացնել ժամանակակից պետական-իրավական սեփականության մի դեպքում, երբ ԽՍՀՄ փլուզումից հետո, Ալմա-Աթայի հռչակագրով և պետությունների իրավահաջորդության պրակտիկայով միութենական հանրապետությունների տարածքում գտնվող ողջ ենթակառուցվածքն անցել է տվյալ ինքնիշխան պետությունների տնօրինմանը։
 
Ադրբեջանի մասով ամեն ինչ հասկանալի է, իսկ Հայաստա՞նը:
 
Չկասկածեք,որ  անատամ Նիկոլի օգնությամբ ու ծածուկ «դաբրոյով» Ադրբեջանին վաղ թե ուշ հաջողվելու է իր ուզածին հասնել: Թուրքիան ընդամենը պետք է կարողանա ճիշտ բանակցել Ամերիկայի հետ ու համոզել, որ Ադրբեջանի նկրտումները կարող են և Վաշինգտոնի շահերից բխել, իսկ ահա ինչ վեաբերում է Հայաստանի կարծիքին, ապա այդ կարծիքն այսօր ոչ ոք հաշվի չի առնում, քանի որ Նիկոլը երկիրը դրել է աշխարհաքաղաքական զոհասեղանին՝ հոգով ու մրմնով նվիրվեով թուրքերին: