Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան


18:11 , 24 հուլիս, 2026

Մենք այլևս գործ ունենք Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ, ով գտնվում է անազատության մեջ՝ 2026 թվականի հուլիսի 21-ին հաջորդող ժամանակահատվածից: Այս մասին ՀԷՑ նախկին ղեկավարի ժ/պ Դավիթ Ղազինյանի դատական նիստի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Դա միանշանակ առաջնահերթության կարգով քննության ենթակա հանգամանք է, ելնելով՝ Սահմանադրական դատարանի 1619 որոշումից, ելնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ օրերս կայացված որոշումից, որը վերաբերում է Նարեկ Կարապետյանին և նաև Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումից, որը ևս կբացահայտենք։ 

Այսքանով գտնում եմ, որ Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության՝ առաջնահերթության կարգով՝ դրա վերացման տեսանկյունից»,-նշել է նա։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ԿԸՀ-ն «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 29 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել: Նրանց շարքում է նաև Դավիթ Ղազինյանը: