Ռուսաստանը սպասում է Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին. Պեսկով


17:12 , 24 հուլիս, 2026

168.am-ը գրում է.

Ռուսաստանը սպասում է Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկներին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Կսպասենք նոր առաջարկների»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան սպասելու է Վաշինգտոնի նոր առաջարկներին ուկրաինական կարգավորման վերաբերյալ։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար նոր գաղափարներ և առաջարկներ են պահանջվում։