14:51 , 24 հուլիս, 2026Մեկնաբանելով ՌԴ-ի կողմից հայկական կաթնամթերքի վրա դրված արգելքը՝ ՔՊ-ական նախկին պատմգամավոր Գևորգյան Հայկոն, որ առավելապես հայտնի էր որպես Նիկոլի աշխատողներից մեկը լինելով, որին Նիկոլը մարդ սարքեց՝ 2018-ին իշխանությունը վերցնելով, հայտարարել է, թե դա հետևանք է այն բանի, որ տասնամյակներ շարունակ Հայաստանն իր տնտեսության զարգացումը միայն մի երկրի հետ է կապել: «Էսօր մենք էդ քաղաքականության պտուղներն ենք քաղում»,-մասնավորապես՝ հայտարարել է Հայկոն՝ հավելելով, որ հարկ է, որպեսզի հայաստանյան գյուղատնտեսությունը տրանսֆորմացվի:
Գևորգյան Հայկոն, փաստորեն, լիովին հավատարիմ է մնացել ՔՊ-ական բարքերին ու փորձել է Նիկոլի ստեղծած ճգնաժամի համար մեղավոր կարգել նախկին իշխանություններին: Բայց Հայկոն ակնհայտորեն մոռացել է մի կարևորագույն հանգամանք. Ռուաստանից Հայաստանի տնտեսական կախվածությունն իր պատմական պիկին հասել է հենց Նիկոլի օրոք, հետևաբար՝ պետք է հարց առաջանա՝ եթե իսկապես ՌԴ-ից Հայաստանի կախվածությունն այդքան վատ բան էր, ապա ի՞նչն էր խանգարում Նիկոլին այս 8 տարվա ընթացում իսկապես դիվերսիֆիկացնել ու ռուսական լիարժեք կախվածությունից մեզ ազատել: Դա հնարավոր կլիներ, եթե իշխանությունները պարեկներ բուծելու կամ Երևանի քաղաքապետարանում անհատակ պարգևավճարներ բաժանելու փոխարեն ժամանակակից ստանդարտներին համաատապսանող արտադրություն հիմնեին ու այն զարգացնեին, այսինքն՝ կառուցեին, այլ ոչ թե քանդեին:
Վստահ եղեք, սակայն, որ եթե Հայաստանում արտադրվող սնունդը նույնիսկ բելգիական չափանիշներին էլ համապատասխաներ, ապա Մոսկվան կրկին սահմանափակումներ էր մտցնելու. հայ-ռուսական տնտեսական հարաբերություններն արտացոլում են երկրների միջև առկա քաղաքական հարաբերությունների որակը նախևառաջ, որը Նիկոլի ձեռամբ մոտեցվել է զրոյին: