14:31 , 24 հուլիս, 2026
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման և ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում Եղվարդ քաղաքում բացահայտվել է ապօրինի գործող հրաձգարան։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է մեծ քանակությամբ տարբեր տեսակի զենք և ռազմամթերք։
Մեկ անձ ձերբակալվել է: Հանգամանքները պարզվում են։