13:31 , 24 հուլիս, 2026
Այսօր՝ հուլիսի 24-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևանա լճի «Կոկոբելո» հանգստյան գոտու տարածքում դի կա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությամբ։
Նշված հանգստյան գոտու բացօթյա տարածքում՝ վրանի մեջ, հայտնաբերվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 31-ամյա Ռազմիկ Գ.-ի դին։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում սպանության (հանկարծամահության) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։