11:56 , 24 հուլիս, 2026Tert.am-ը գրում է.
Այն, ինչ այսօր կատարվում է Գագիկ Ծառուկյանի հետ, վաղը կարող է կատարվել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հետ: Այս մասին Քննչական կոմիտեի բակում հայտարարել է ԲՀԿ անդամ Արման Աբովյանը:
«Գագիկ Ծառուկյանի ազատության խնդիրը դա բոլորիս խնդիրն է»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կրկին բերել են Քննչական կոմիտե: Բակում նրան դիմավորել են ծափերով և «Ծառուկյան» և «ազատություն» վանկարկումներով: