60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ Արփինե Սարգսյան


11:33 , 24 հուլիս, 2026
60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ Արփինե Սարգսյանն Արարատի մարզում ամփոփել է ՆԳՆ Ոստիկանության առաջին կիսամյակի աշխատանքը 
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 18-ին Արարատի մարզում ամփոփել է ՆԳՆ Ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։
Ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։
Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքը՝ անդրադառնալով առանձին հանցատեսակների դինամիկային։
2026 թվականի առաջին կիսամյակում վարչության կողմից գրանցվել է հանցագործության 324 դեպք։