ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքում


18:59 , 23 հուլիս, 2026

ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքում, դատավորը հրաժարվեց փոխել խափանման միջոցը։

Տնային կալանքի ժամկետը լրանում է օգոստոսի 8-ին։ Դատավորն ասաց՝ պաշտպանների միջնորդության դեպքում դատավորի թույլտվությամբ Արթուր Սարգսյանը կկարողանա մասնակցել օգոստոսի 2-ին նորընտիր ԱԺ նստաշրջանի մեկնարկին։

Նշենք, որ պաշտպանը միջնորդել էր անհապաղ վերացնել Արթուր Սարգսյանի խափանման միջոց տնային կալանքը, քանի որ Սարգսյանը համարվում է պատգամավոր՝ ունի ԱԺ պատգամավորի կարգավիճակ։

Հիշեցնենք, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարներ, այդ թվում՝ Արթուր Սարգսյանը մեղադրվում են ՀՀ-ում ահաբեկչություն պլանավորելու և իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների մեջ։