16:56 , 23 հուլիս, 2026
Արձագանքելով Նիկոլի հետ բախում ունեցած ու վիճաբանած բժշկուհի Արփինե Սողոյանին հաստիքի կրճատման հիմքով աշխատանքից ազատելու վերաբերյալ հարցին ու այն նկատառմանը, որ հանրային ընկալման առումով դա ընկալվել է որպես քաղաքական հաշվեհարդար՝ ողջ քարոզարշավի ընթացքում Նիկոլին ուղեկցած ու ակտիվորեն աջակցած Ավանեսյան Անոն հայտարարել է, թե եթե գործազրկության մատնված անձը բողոքներ ունի, կարող է դիմել դատարան. դատարանը կպարզի՝ հանրային նման ընկալումը հիմնավոր է, թե՝ ոչ:
Անոյի նմանօրինակ արձագանքը չափազանց ցինիկ է ստացվել. հայտարարությունը պատասխանատվությունից խուսափելու և իրականությունը քողարկելու փորձ է՝ դուրս բարոյականության ու հայաստանյան դաժան իրողություններից բխող տրամաբանության սահմաններից. ակնհայորեն կախյալ ու ընտրովի արդարադատության պայմաններում հղում անել դատարաններին կամ նման կոչով հանդես գալ կարող էր թերևս միայն Անոյի նման մեկը: Որպեսզի դատարան դիմելն իմաստ ունենար, Հայաստանը որակապես պետք է այլ երկիր լիներ: Բայց եթե դատարանները Նիկոլի աչքունքին են նայում՝կառռավարվելով,ըստ էության, ՔՊ-ի կողմից, ապա ինչպե՞ս կարող են կայացնել ոչ նիկոլահաճո որոշում, ինչպե՞ս կարող են վճռել, որ ասենք բժշկուհու հանդեպ յուրատեսակ քաղաքական վենդետա է իրականացվել:
Անոյին լրիվ մեկ է՝ Նիկոլն ինչ է արել. կարևորը սեփական աթոռն է, իսկ այն Անոն կարծես պահպանելու է: