Նարեկ Թորոսյանի մահից հետո ձերբակալված 2 զինծառայողները կալանավորվել են


17:18 , 23 հուլիս, 2026
Զինծառայող Նարեկ Թորոսյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
«Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են»,– գրել է նա։