«Ինձ համար ամենակարևորը ընտանիքիս կողքին լինելն է»․ Վաչե Ամարյանը` Հայաստան վերադառնալու պատճառների և ապագայի ծրագրերի մասին


17:12 , 22 հուլիս, 2026

Starnews.am-ը գրում է․

Օրերս երգիչ Վաչե Ամարյանը ուրախալի լուրով կիսվեց երկրպագուների հետ։ Երգիչը հայտնել էր, որ շուտով հայրենիք է վերադառնալու՝ մշտական բնակության։

StarNews-ի հետ զրույցում երգիչը հաստատեց Հայաստան վերադառնալու իր ցանկությունը, պատմելով նաև, թե ինչու է նման որոշում կայացրել և ինչ ծրագրեր ունի ապագայի հետ կապված։

«Այո՛, վերադառնում եմ հայրենիք՝ ընտանիքիս հետ մշտական բնակություն հաստատելու, կարիերաս շարունակելու և երեխաներիս համար ապահով ապագա կառուցելու նպատակով:

ԱՄՆ-ում փաստաթղթերիս հարցը շատ երկար տևեց, որպեսզի հնարավորություն ունենայի ազատ մուտք ու ելք անել երկրից: Բայց այսօր ինձ այլևս չեն հետաքրքրում ո՛չ գումարը, ո՛չ փաստաթղթերը, ո՛չ էլ ոսկուց տները:
Ինձ համար ամենակարևորը ընտանիքիս կողքին լինելն է»։

Վաչեի խոսքով՝ ԱՄՆ-ում փաստաթղթերի հարցն է ձգձգվել, ինչի պատճառով էլ մոտ հինգ տարի չի կարողացել ազատ ելք և մուտք ունենալ երկիր։

«Այսօր ինձ այլևս չեն հետաքրքրում ո՛չ գումարը, ո՛չ փաստաթղթերը, ո՛չ էլ ոսկուց տները: Ինձ համար ամենակարևորը ընտանիքիս կողքին լինելն է: Ինչ էլ լինի՝ պատրաստ եմ ամեն ինչ սկսել զրոյից, միայն թե երեխաներիս և ընտանիքիս հետ լինեմ: Իմ կյանքի ամենաերջանիկ օրը կլինի այն օրը, երբ բարով հասնեմ տուն և կրկին հարազատներիս կողքին լինեմ՝ իմ հայրենիքում»։

Հայաստան վերադառնալուց հետո Վաչեն խոստանում է անակնկալներով ներկայանալ իր լսարանին՝ շարունակելով ակտիվ գործունեությունը։

«Ես նոր կյանք կսկսեմ’ նոր երգերով, նոր ֆիլմերով և նոր ստեղծագործություններով: Շատերը կրկին հնարավորություն կունենան ինձ հրավիրելու իրենց միջոցառումներին և ուրախություններին, ինչպես հինգ տարի առաջ էր: Ինձ համար մեծ հաճույք կլինի ստեղծագործական գործունեությունս շարունակել հայրենիքում: Մեծ սիրով ու վստահությամբ եմ կատարում այս քայլը, որովհետև այն համարում եմ միակ ճիշտ և արդար որոշումը։

Անչափ ուրախ եմ’ տեսնելով, որ աշխարհի տարբեր անկյուններում ապրող իմ հայրենակիցներն այսքան ուրախ են իմ ընտանիքի և իմ որոշման համար: Շուտով կհանդիպենք հայրենիքում»,-եզրափակեց երգիչը։