Նիկոլը գյուղացիությանը թողել է «ԼՖիկի» հույսին
13:40 , 21 հուլիս, 2026
Մինչ հայկական գյուղատնտեսության մեջ Նիկոլի սերմանած կոլապսը խորանում է, իր «մարդասիրութամբ» շտապել է աչքի ընկնել Նիկոլի շվաքում հով լռված «Լֆիկ Սամոն». ըստ տեղեկությունների՝ ծիրանի բերքի արտահանման հետ կապված խնդիրների բախված այն գյուղացնիները, որոնք դիմել են նրան՝ օգնելու բերքն իրացնելու հարցում՝ «Երևան Սիթիի» միջոցով, կանգնել են փաստի առաջ. «Լֆիկը» թեպետ համաձայնվել է վաճառել ծիրանը, սակայն պայմանով, որ վաճավող ծիրանը պետք է լինի բացառապես հատընտիր, ինչին ի պատասխան Գյուղացիները հրաժարվել են նման պայմաններում բերքը վաճառել նրանց:
Իհարկե, «Լֆիկը» պետութուն չէ, ու սկզբունքորեն կարող է աենլ այն, ինչ ուզում է, բայց հարց է առաջանում՝ ո՞ւր է պետությունը, եթե գյուղացիները մնացել են Աննային սնող օլիգարխի խղճի հույսին: Նիկոլը, որ կատարյալ վերահսկողություն ունի օլիգարխների ու խոշոր առևտրով զբաղվողների նկատմամբ, կարող էր անել հետևյալը՝ կանչել իր մոտ նրանց ու հորդորեր կամ պահանջեր արտոնյալ պայմաններով վաճառել ծիրանը: Դրանով գուցե 100%-ով չէր լուծվի խնդիրը, սակայն էականորեն կթեթևանար գյուղացիության բեռը: Ընդ որում՝ դա ձեռնտու կլիներ նաև քաղաքական առումով՝ հաշվի առնելով աշնանը կայանալիք ընտրությունների փաստը:
Բայց Նիկոլը թերևս երեսատեղ չունի. մարդիկ Աննային պահե՞ն, թե՞ ծիրան ծախեն…