Երկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված են․ Գոհար Ղումաշյանշ


18:56 , 20 հուլիս, 2026

«Երկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված են:

«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթը մեծ աղմուկ բարձրացրեց նախընտրական շրջանում, բայց մենք ՍՏԻՊՎԱԾ էինք սառեցնել մրցույթը նախընտրական մի շարք սահմանափակումների պատճառով, խոստանալով անպայման ամփոփել արդյունքները ընտրություններից հետո:

Սիրելի ուսանողներ, մենք արդեն ընտրել ենք 100 լավագույն ուսանողներին և ժամեր անց հայտնելու ենք նրանց անունները։

Իսկ պարգևատրման արարողությունը տեղի կունենա շատ շուտով…»,- գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Ղումաշյան։