Միջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պшտերազմը թուլացնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադար․ Reuters


18:29 , 20 հուլիս, 2026

Միջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադար՝ նախորդ ամիս ձեռք բերված միջանկյալ համաձայնագիրը վերականգնելու ուղիներ գտնելու համար, գրում է Reuters-ը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները համաձայնել է շարունակել խաղաղության բանակցությունները Իրանի հետ՝ Թեհրանի խնդրանքով, սակայն ռազմական գործողությունները չեն դադարեցվի։