Թավրիզում ամերիկյան հարվածների հետևանքով մարդ է զոհվել


16:26 , 20 հուլիս, 2026

ԱՄՆ-ի կողմից Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզ քաղաքի վրա հասցված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, մի քանիսը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է IRNA լրատվական գործակալությունը։

Ըստ գործակալության՝ ԱՄՆ-ի հարվածը տեղի է ունեցել հուլիսի 20-ի առավոտյան։ Այլ մանրամասներ չեն հաղորդվել։

Բացի այդ տեղեկություններ են հաղորդվել Բուշեհր և Ուրմիա քաղաքների վրա հարվածների վերաբերյալ։