Երկրպագուները մարզադաշտից դուրս էլ չէին լքում տարածքը (տեսանյութ)


00:42 , 12 հոկտեմբեր, 2013

 

Operativ.am-ը գրում է.

Հայ երկրպագուները Հայաստան-Բուլղարիա ֆուտբոլային հանդիպումից հետո  մարզադաշտից դուրս գալուց հետո էլ չէին ցանկանում լքել տարածքը: Ֆուտբոլիստներին սպասարկող ավտոբուսի մոտ կուտակումներ էր առաջացել՝ երկրպագուները ֆուտբոլիստներին ևս մեկ անգամ ցանկանում էին շնորհակալություն հայտնել և լուսանկարվել նրանց հետ:

Խաղի ավարտից հետո մարզադաշտում հայ փոքրիկ երկրպագուները երգում էին օրհներգը, իսկ մեծ երկրպագուները մեր եռագույնը ծածանելով շնորհավորում էին միմյանց հաղթանակի կապակցությամբ:

Երկրպագուները մարզադաշտից դուրս՝ տեսանյութում: