14:12 , 18 հուլիս, 2026Շիրակի մարզի Բագրավան համայնքում նախօրեին տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքով վնասվածքներ ստացած նախրապանը երեկ բուժօգնություն է ստացել հիվանդանոցում եւ դուրս գրվել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց համայնքի ղեկավար Արտյոմ Պետրոսյանը՝ հավելելով, որ նրա վիճակը նորմալ է։
Անդրադառնալով կրած վնասները՝ Պետրոսյանը հայտնել է, որ տեղ կա՝ մինչեւ 100 տոկոս վնասվել է ցանքատարածությունը։
«Մեզ մոտ ցորենի եւ գարիի դաշտեր են, 1400 հա ցանք ունեինք, բայց տարբեր տեղեր տարբեր աստիճանի վնասներ է կրել։ Այս պահին ցեխ է, չենք կարողանում մտնել դաշտ, սպասում ենք նաեւ հանձնաժողովին, որ սկսենք հաշվել կրած վնասները։ Բայց տեղեր կան մինչեւ 100 տոկոս վնաս կա, տեղ կա՝ մինչեւ 80 տոկոս։
Բացի դրանից մի քանի մեքենայի ապակի է կոտրվել, տանիքների թիթեղներ է վնասվել։ Ուժեղ կարկուտի հետ նաեւ շատ ուժեղ քամի էր, երեւի դրանից էլ վնասներ էդքան շատ են»,– ասաց նա։