Նիկոլը մաղարիչ է բաժանում
20:44 , 17 հուլիս, 2026
Կատարողականի գնահատման փորձնական համակարգի շրջանակում Կառավարությունը որոշում է կայացրել 5 մլրդ դամի պարգևավճար բաժանել, որը հավասար է մոտ 13,6մլն դոլարի. պետական կառավարման համակարգի աշխատակիցներին են որոշել պահուստային ֆոնդի հաշվին խրախուսել:
Սա կարելի է համարել Նիկոլի մաղարիչը. նրա վերարատդրությունը կլիներ անհնարին, եթե պետական կառավարման համակարգի հիմնական մասը ՔՊ-ին կողմ չքվեարկեր: Նիկոլը սրանով ապացուցում է, որ լավությունը մոռացողներից չէ, և որ այսուհետ ևս պետական ծառայողները կարող են իր վրա հույս դնել. եթե գործադիր իշխանությունը մի կողմից հայտարարում է, թե պարգևատրումը բացառապես աշխատանքի արդյունավետության գնահատման միջոց է, իսկ մյուս կողմից հանրության զգալի հատվածի մոտ կա ձևավորված օբյեկտիվ համոզմունք, որ պետական ապարատը վերածվել է իշխող ուժի քաղաքական հենարանի, ինչի մասին փաստեցին ընտրությունները, ապա նման խոշոր ֆինանսական հատկացումները անխուսափելիորեն ստանում են նախևառաջ քաղաքական ընկալում հատկապես այն պայմաններում, երբ բյուջեի միջոցների օգտագործման առաջնահերթությունների շուրջ բանավեճը միայն թեժանում է, իսկ սոցիալական բազմաթիվ խնդիրներ շարունակում են մնալ չլուծված։