Նիկոլի վիճակն այնքան վատ է, որ նա, դիմում է ասիական ժողովուրդների իմաստնությանը՝ փորձելով իմաստ հաղորդել իր փուչ կյանքին
16:10 , 17 հուլիս, 2026
Նիկոլը հերթական «լայվն» է արել ու ցուցարդել, թե որ գիրքն է մի շնչով կարդացել՝ խորհուրդ տալով հետևել իր օրինակին. «Իկիգայ. Երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» գիրքն է, պարզվում է, ոմանց խորհրդով նա ընթերցել ու ներշնչվել:
Տեղեկացնենք, որ գիրքն ընդհանուր առմամբ կյանքի իմաստ գտնելու ճապոնական բանաձևի մասին է, որ պատկանում է իսպանացի հեղինակներ Հեկտոր Գարսիայի և Ֆրանսեսկ Միրալեսի գրչին: Գրքում կա կոչ՝ ապրելու ներկայով, կապ հաստատել բնության հետ, քիչ ուտել, ժպտալ և այլն:
Այն, որ Նիկոլին շատ է դուր եկել այս գիրքը, խոսում է այն մասին, որ նա, կյանքի իմաստի փնտրտուքի մեջ է ու երջանիկ լինելու խնդիր ունի: Իրավիճակն այնքան վատ է, որ նա, փաստորեն, այլևս դիմում է ասիական ժողովուրդների իմաստնությանը՝ փորձելով իմաստ հաղորդել իր փուչ կյանքին, իսկ այն, որ նրա կյանքն իսկապես փուչ է, փաստ է. թուրքերի ձեռքի տակ «քանդող բրիգադ» աշխատելը և այն զգացումը, որ դու տեղ չունես փախչելու, կարող են այնպես գցել կյանքիդ որակը, որ մոռանաս,թե ինչ բան է երջանկությունը նույնիսկ այն դեպքում, երբ քո օֆշորային հաշիվներում միլիարդներ են հանգրվանում:
Մյուս կողմից՝ Նիկոլի կյանքի որակի վրա վատ առումով ազդում է նաև նրա ընտանիքի անդամների ով լինելու հանգանքը. աղջիկը Մարիամիկն է, որդին՝ իսլամադավան Աշոտիկը, կինն էլ՝ «Էրատոն»: «Երազանք» է, այլ ոչ թե ընտանիք…
Նիկոլի վիճակն իսկապես աննախանձելի է: Թե ասա՝ ինչի՞դ էր մեծ քաղաքականությունը, քո համար հոդված գրեիր, ապրեիր էլի: