12:26 , 17 հուլիս, 2026Երևանում հուլիսի 17-18-ի և 21-22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 17-21-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ ՝ 13-16մ/վ։ Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Հանրապետության տարածքում հուլիսի 17-ի ցերեկը, 18-19-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 20-22-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամինհյուսիսարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։
Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 17-22-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։