ԻՀՊԿ-ն հայտարարել է Օմանում ամերիկյան երկու ռադարի nչնչացման մասին


12:11 , 17 հուլիս, 2026

Մերձավոր Արևելքում ԱՄՆ օբյեկտներին հասցված պատասխան հարվածների ընթացքում Իրանը հարվածել և ոչնչացրել է Օմանում ամերիկյան զինված ուժերի երկու ռադար։ Այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ի պատասխան գործողությունների շարունակության՝ այսօր լուսադեմին ԻՀՊԿ ռազմածովային ուժերը «Նասր-2» գործողության 13-րդ ալիքի շրջանակներում հարվածել և ոչնչացրել են Սալամա ժայռերի վրա գտնվող ծովային հսկողության ռադարը, ինչպես նաև Գանամ շրջանում տեղակայված ամերիկյան օդային հսկողության ռադարը»,- նշվում է հայտարարության մեջ։