Հմայողի կերպար և հմայման գործընթաց


04:53 , 12 հոկտեմբեր, 2013

psy1Doctors.am-ը գրում է.

Կանայք… էակներ, որոնց հասկանալը այնքան էլ հեշտ չէ. նրանք առաջնորդվում են զգացմունքներով, տարբերվում են իրարից ու իրենք իրենցից: Ինչպես Իսհակյանն էր ասում. «Խարխուլ նավակով հանձնվիր ծովին, քան թե հավատա կնոջ երդումին…»:
Բայց գալիս է մի օր, որ բոլորն էլ ասում են` «Բույլ մը նայվածք, փունջ մը ժպիտ, քուրա մը խոսք դյութեց իմ սիրտ» ու սկսվում է ….
Ոմանք միանգամից հասնում են հաջողության, ոմանք հանձնվում են առաջին իսկ մերժումից, ոմանք երկրորդից, ոմանք չեն հանձնվում ու կրկին անարդյունք: Բայց գրեթե բոլորի կյանքում էլ եղել է, կամ կա մեկը, որին հասնելու համար կտա ամեն ինչ: Ու այս պարագայում մի քանի անգամ ձախողվելուց հետո տղայի մոտ առաջանում է ինքնագնահատականի իջեցում, անինքնավստահություն սեփական ուժերի նկատամամբ և ամուսնանալիս նա առաջնորդվում է նպատակահարամարության սկզբունքով` իրականում չսիրելով իր կողակցին, իսկ դրա հետևանքները բոլորին էլ հայտնի են: Ընդ որում այս ամենը ոչ միայն ազդում է ընտանեկան հարաբերությունների, այլ նաև տղամարդու կարիերիայի կամ բիզնեսի առաջխաղացման վրա:
Միշտ պետք է հիշել`չկան չգերվող կանայք, ուղղակի անհրաժեշտ է ճիշտ մոտեցում: Իհարկե սա չի նշանակում, որ եթե ցանկանաք գրավել Անջելինա Ջոլիին, նա Ձերը կլինի, ուղղակի եթե մինչև այս Ձեզ հաջողակ չէիք համարում այդ հարցում, ապա մեր կողմից ներկայացվող մոտեցումներին ծանոթանալուց հետո Դուք կհասնեք հաջողության:
Դրված են երկու գիրք`մեկը բարակ, մյուսը հաստ: Առաջինի վրա գրված է «Ընդհանուր հոգեբանություն», իսկ երկրորդի վրա «Կանացի հոգեբանություն»: Այնպես որ գործը այդքան էլ հեշտ չէ:
Այս բաժնում Ձեզ կներկայացնենք մոտեցումներ, թե ինչպես կարելի է գրավել աղջկան, ինչպես ազդել նրա հոգու նուրբ թելերին և գերել նրան: Ուղղակի միշտ հիշեք` առաջարկվող մոտեցումները ըստ իրադրության կարող են տարբեր ազդեցություններ ունենալ ու տվյալ իրավիճակում ինքնուրույն պիտի դատեք, թե որ մոտեցումը կիրառեք, բայց համոզված կարող եք լինել` այն, ինչ որ հետագայում կկարդաք այստեղ էականորեն կհեշտացնի Ձեր գործը ցանկացած իրավիճակում:
Մոտեցումները, որ կներկայացվեն, ունեն տարբեր ժամանակային ազդեցություններ: Մի մասի ազդեցությունը կարճ է տևում. Ձեր կողմից ստեղծվում է իլյուզիա, որը գերում է աղջկան, բայց երբ իլյուզիան վերանում է, վերաբերմունքը փոխվում է, մնում են միայն հիշողություններ: Մյուս մասի դեպքում Դուք կայնում եք որպես անհատ, որ առանձնանում է շրջապատից, և Ձեր կերտած անհատականությամբ էլ հենց գերում եք աղջկան ու նրա համար դառնում եք այն տղամարդու կերպարը, որը կարող է այս կյանքում հենարան լինել և ապահովել ընտանիքի բարեկեցիկ ու երջանիկ ապագան:
Մեզ շրջապատող բոլոր մարդիկ փորձում են մեզ վրա ազդել: Մեզ անընդհատ թելադրում են, սովորեցնում ` ինչպես պետք է վարվել, բայց մենք միշտ ընդդիմանում ենք` հակառակվելով կամ ուղղակի չանելով: Բայց վաղ, թե ուշ գալիս է մի պահ, երբ ամեն ինչ փոխվում է, և մենք սկսում ենք այլ կերպ վարվել: Դա տեղի է ունենում, երբ   սիրահարվում ենք: Մենք կարծես ընկնում ենք կախարդական հմայքների ազդեցության տակ: Սովորական ժամանակ մեր գլուխը զբաղված է սեփական հոգսերով, իսկ հիմա լցված է սիրելիի մասին մտքերով: Մենք դառնում ենք զգացմունքային, կորցնում ենք ողջամտությունը, անում ենք գժություններ, որ մինչև այդ ոչ մի դեպքում չէինք անի: Եթե այս վիճակը ձգձգվում է, մեր մեջ ինչ-որ բան է կոտրվում. մենք զիջում ենք, ենթարկվում ենք սիրած էակի կամքին, մյուս կողմից էլ հրաժարվում  ենք նրան գերելու հնարվորությունից: Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ մենք ամբողջովին բացահայտում ենք մեզ և մեր զգացմունքները` ընտրությունը թողնելով աղջկան:
Այսպիսի իրավիճակում չհայտնվելու համար ձեր սիրած էակին գրավելիս Դուք պետք  է դրսևորեք Ձեզ ոչ թե որպես մինչև ականջները սիրահարված, ամեն ինչի պատրաստ մարդու և լսեք աղջկա <<այո>>-ն կամ <<ոչ>>-ը, այլ որպես հմայողի, որ ցանկանում է նվաճել դիմացինի սիրտը, գերել նրան:
Հմայողի կերպարի մեջ մտնելու համար  պարտադիր չէ արմատապես փոխել ձեր բնավորությունը կամ զբաղվել Ձեր արտաքին տեսքի բարելավմամբ: Հմայումը խաղ է, հիմնված հոգեբանության վրա և մեզանից գրեթե բոլորը կարող են  տիրապետել դրան լավագույն ձևով: Այն, ինչ հարկավոր է դրա համար` ուղղակի նայել աշխարհին հմայողի աչքերով:
Հմայողը ընկղմված չի իր մեջ: Նրա հայացքը ուղղված է, ոչ թե դուրս, այլ ներս: Ինչ-որ մեկին հանդիպելիս նրա խնդիրն է նայել նրա ամենախորքը, տեսնել աշխարհը նրա աչքերով: Ընկղմվածությունը սեփական եսի մեջ անինքնավստահության նշան է, իսկ վերջինս վերացնում է հմայքը: Ցանկացած մարդու ունի բարդույթներ (կոմպլեքսներ). հմայողին հաջողվում է դրանք հաղթահարել: Այն պահերին, երբ նրա մոտ երկմտանք է առաջանում, նա չի փակվում իր մեջ, այլ <<միախառնվում է>> աշխարհի հետ: Դա նրան կենսասիրություն է տալիս, և մենք ցանկանում ենք այդպիսի մարդու կողքին լինել: Դուք`որպես հմայող, պետք է Ձեզ պատկերացնեք Ձեր սիրած էակի փոխարեն. իմանաք նրա նախասիրությունները, այդ պահին նրան անհանգստացնող երևույթները:
Հմայողները հաճույքի, բավականության աղբյուր են: Երբ մենք փոքր ենք, մենք անց ենք կացնում մեր ժամանակի մեծ մասը խաղերի և զվարճանքների մեջ: Երիտասարդների, մեծերի մոտ հաճախ առաջանում է զգացում, որ իրենց <<վտարել են>> այդ դրախտից: Հմայողը գիտի, որ մարդկանց կյանքում պակասում է ուրախությունը, բավականությունը և հենց ինքն  էլ հանդիսանում է այդ ուրախության աղբյուրը:
Մենք բոլորս օժտված ենք գրավչության, այսինքն մարդկանց դեպի մեզ ձգելու ուժով: Բայց մեզանից շատերը տեղյակ չեն իրենց այդ ներքին պոտենցիալի մասին, ընդհակառակը մենք գրավչությունը ընկալում ենք որպես գրեթե միստիկական հատկանիշ, որը միայն շատ քիչ ընտրյալներ են ստանում բնությունից  և դրան տիրապետել շատերին տրված չէ: Բայց սեփական հնարավորությունները բացահայտելու համար շատ քիչ բան է հարկավոր. ուղղակի պետք է իմանալ մարդկային էության մեջ ինչն է ակնհայտ հիացմունք առաջացնում այլ  մարդկանց մոտ, իսկ հետո զարթնեցնել, ուժեղացնել այդ հատկանիշները մեր մեջ:
Հմայումը բաղկացած է երկու հիմնական մասից, որոնք պետք է վերլուծել և հասկանալ`Ձեզնից և այն ամենից, ինչը հմայիչ է Ձեր մեջ, և անձը, ում Դուք ցանկանում եք գրավել: Երկուսն էլ հավասարապես կարևոր են: Եթե Դուք սկսեք գործել առանց հաշվի առնելու, թե  Ձեր անձի որ կողմերն են գրավիչ շրջապատի համար, հմայող չեք դառնա: Իսկ եթե  Դուք աշխատեք միայն Ձեզ վրա, առանց հաշվի առնելու Ձեր սիրած էակի բնավորության առանձնահատկությունները, սխալներ կգործեք և դրանով իսկ կսահմանափակեք Ձեր հնարավորությունները:
Հմայումը գործընթաց է, որը ժամանակ է պահանջում. ինչքան շատ ժամանակ տրամադրեք և ինչքան դանդաղ անեք քայլերը, այնքան  խորը կթափանցեք նրա հոգու մեջ: Մարդիկ սովորաբար մտածում են իրենց առօրեական հոգսերի ու խնդիրների մասին: Որպեսզի Դուք կարողանաք հմայել, պետք է այնպես անեք, որ տեղ զբաղեցնեք նրա մտքերի մեջ: Առաջիկայում մենք կանդրադառնանք հենց այդ թեմային:
Հետո, երբ մարդկանց միջև քիչ, թե շատ երկարատև հարբերություններ են հաստատվում, նրանք իրար սկսում են ճանաչել այնքան լավ, որ սկսում են ձանձրանալ և հարաբերություններում լճացում է առաջանում: Դա բնական երևույթ է: Հմայման մեջ գաղտնիքը իսկական կյանքի էլիքսիր է. Դուք պետք է պահեք գաղտնիության, խորհրդավորության  մթնոլորտը, անընդհատ զարմացնեք` անակնկալներ մատուցելով, երբեմն նույնիսկ ապշեցնելով նրան: Հմայումը երբեք չպետք է վերածվի հարմարավետ և ձանձրալի առօրյայի: Այն զգացմունքների խաղ է, որի համար միօրինակությունը սպանիչ է: Դուք պետք է սովորեք հերթափոխել հույսը հուսահատության, ուրախությունը տխրության հետ: Դուք երբեք չպետք է արագացնեք հմայման գործընթացը և միաժամանակ չպետք թողեք ինքնահոսի: Վերջինս եսասիրություն է, որը գրավիչ լինել չի կարող: Շատերը շտապում են հմայման մեջ` ասելով. << Եթե լինելու է, կլինի, չի լինի, աշխարհում շատ աղջիկներ  կան>>: Բայց մի նմանվեք շատերին, լուրջ վերաբերվեք հմայմանը և կկոտրեք ցնակցած դիմադրություն`հասնելով փոխադարձ սիրո: