Իրենք մեր հաշմանդամի վրա զաժիգալկա են նետել. Ոստիկանները պատ էին կազմել բուլղարացիների մոտ (լուսանկաներ)


23:14 , 11 հոկտեմբեր, 2013

Operativ.am-ը գրում է.

Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում սովորականից ավելի շատ ոստիկաններ կային: Լարվածությունն առկա էր երկրպագուների շարքում՝ նրանք ցանկանում էին պատասխան «ցիգանը» գոռալ բուլղարացիներին: Խաղի ավարտից հետո, մինչև վերջին հայ երկրպագուն չլքեց մարզադաշտը, բուլղարացիները չհեռացան մարզադաշտից: Հայ ոստիկանները խաղի ավարտից հետո պատ էին կազմել բուլղարացիների մոտ, իսկ երկրպագուները մարզադաշտի սահմաններից դուրս էլ չէին մոռացել բուլղարացիներին: Մարզադաշտում, երբ ոստիկանները դուրս էին հրավիրում երկրպագուներին, մի հայ պատանի բողոքում էր ու ասում էր, որ պետք է համարժեք պատասխան տալ բուլղարացիներին:

Զայրացած երկրպագուն Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ բուլղարացիները կրակայրիչ են նետել հաշմանդամներից մեկի ուղղությամբ.«Գիտեք ի՞նչ են արել իրանք, իրանք մեր հաշմանդամի վրա զաժիգալկա են նետել»:

Հարցին թե ձեր անուն ազգանունը կասեք, պատանին ասաց, որ նկարվելու ու անուն ազգանուն ասելու տրամադրություն չունի.«Ես հիմա դրա հավեսը չունեմ»: