Լուլուի սադո-մազոն


20:14 , 16 հուլիս, 2026

Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերությունների լոբբինգով զբաղվող Լուլուն արձագանքել է այն նկատառմանը, որ չնայած Հայաստանը ձգտում է խաղաղության ու հարաբերությունների նորմալացման, սակայն համարժեք արձագանք չի ստանում թուրքերի կողմից, քանի որ Հայաստանի բացած խաղաղության ու փոխգործակցության պատուհանը ոչ մեկին փաստացի պետք չէ. ասել է՝ իրենց է պետք պատուհանները բացել, և իրենք այդ պատուհանները բացում են: Ըստ Լուլուի՝ եթե նրանց խաղաղություն պետք չէ, ապա դա չի նշանակում, որ մեզ էլ այն պետք չի: «Մեզ պետք է էդ պատուհանը բացել, մենք հասնելու ենք էդ նպատակին»,-մասնավրոպես՝ հայտարարել է Լուլուն ու պնդել՝ մեզ է պետք, որ մեր երկիրը կայանա, այլ ոչ թե ուրիշին:

 

Լուուն «խաղաղության» համար ոռ  է ճղում, քանի որ այն իրավիճակը, որ կա ներկա փուլում, ձեռնտու է հիմնականում երկու հոգու՝ Նիկոլին ու նրա կուրատոր Իլհամին. Նիկոլը պահպանում է իր աթոռը, իսկ Իլհամն էլ հանդիասնում է  դե ֆակտո Հայաստանի տերը: Հետևաբար՝ Լուլուն խորապես թքած ունի այն փաստի վրա, որ խաղաղությունը չի կարող մենախոսության արդյունքում գներացվել, քանի որ այն ենթադրում է երկխոսություն:

 

Երբ քո երկրի սուվերեն տարածը կոնկերտ մի երկիր հռչակում է իրենը, իսկ դու դրան պատասխանում ես ժպիտով կամ անատամ հայտարարություններով, ապա դա ադրեն դառնում է ոչ թե խաղաղութուն, այլ մազոխիզմի յուրատեսակ դրսևորում: Լուլուն գուցե սադո-մազոյի սիրահար է, բայց նորմալ մարդկանց համար դա անհանդուրժելի երևույթ է:

 

Թող ոչ ոք հույս չունենա, թե Հայաստանի միակողմանի զիջումներն օրերից մի օր կարող են փափկեցնել Իլհամի արյունարբու սիրտը. հակառակորդի աչքում նման կեցվածքն ընկալվում է ոչ թե որպես կառուցողականություն, այլ որպես թուլություն, իսկ թույլի հետ չեն խաղաղվում, թույլին պարտադրում են սեփական կամքն ու հեծնում, այսինքն՝ անում են այն, ինչ որ Նիկոլի հետ՝ Իլհամը: