Իտալիայում փլnւզվել է ավելի քան 100 տարվա պատմություն ունեցող դատարանի շենքը


17:26 , 16 հուլիս, 2026

168.am-ը գրում է․

Այսօր առավոտյան՝ լուսաբացին, Բոլցանոյի դատարանի կարևոր մի հատվածը՝ 20-րդ դարի կառույց, փլուզվել է։

Փլուզումը ներառել է շենքի առնվազն մեկ քառորդը, որտեղ ընթանում էին վերանորոգման և ընդլայնման աշխատանքներ։ Հրշեջ ծառայությունը ներկայումս ստուգումներ է իրականացնում։

«Փլուզման պահին Արդարադատության պալատում ընդամենը երեք մարդ է եղել՝ երեք հավաքարար, միայն մեկն է թեթև քերծվածքներ ստացել, բայց մենք կարող ենք դա հրաշք անվանել. կարող էր ողբերգություն լինել»,- ասել է դատարանի նախագահ Ֆրանչեսկա Բորտոլոտին։

Ներկայումս միջադեպի հանգամանքների կամ փլուզման պատճառների վերաբերյալ այլ մանրամասներ հասանելի չեն։