Քելլի Օսբորնը 1 մլն դոլար արժողությամբ մանիկյուր է արել


23:07 , 11 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Երեքշաբթի 28-ամյա երգչուհի և հաղորդավարուհի Քելլի Օսբորնը Լոս Անջելեսում մասնակցել է բարեգործական Azature Black Diamond Affair միջոցառմանը՝ ցուցադրելով մեկ միլիոն դոլար արժողությամբ մանիկյուրը: 

Աղջիկն Instagram-ում միանգամից հրապարակել է իր լուսանկարները և գրառել. «Անցած երեկո ես դարձա աշխարհում առաջին աղջիկը, ում բախտ է վիճակվել ունենալ սպիտակ ադամանդներից մանիկյուր, որը արժեր մեկ միլիոն դոլար»:

Պարզվում է՝ նման կերպ Քելլի Օսբորնը մասնակցել է բարեգործական ակցիայի:

«Իմ գլխում նման արժեքը չի տեղավորվում, բայց եթե այդ փոքրիկ շիշն աճուրդում վաճառվի մեծ գումարների դիմաց, ապա միջոցները կտրամադրվեն մայրիկիս աղիքների քաղցկեղի դեմ պայքարի բարեգործական հիմնադրամին»,- նշել է նա: