Նորածնի գանգը մաս-մաս հավաքել են


22:51 , 11 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Օքսֆորդում գտնվող Ջոն Ռեդկլիֆի անվան հիվանդանոցի բժիշկներին հաջողվել է փոքրիկ երեխային բուժել հազվադեպ հիվանդությունից: Նրանք նախ կոտրել են երեխայի գանգը, ապա այն մաս-մաս հավաքել են: Այս մասին գրում է Mail Online-ը:

Հիվանդության պատճառով տղան ծնվել է արդեն ձևավորված գանգոսկրերով:

Փոքրիկը 5 ժամանոց վիրահատություն է տարել, որը հաջողությամբ է ավարտվել:

Առանց վիրահատական միջամտության փոքրիկ Իթանի ուղեղը չէր կարողանա աճել, ինչը նշանակում է, որ նա հնարավոր է չկարողանար խոսել, քայլել կամ գուցե կուրանար:

Այժմ Իթանը տանն է` մոր և ավագ քրոջ հետ: