Խոհանոցային դանակն ավելի շատ ինքնուրույնություն ունի տնային տնտեսուհու ձեռքում, քան Նիկոլը՝ իր տերերի


20:11 , 15 հուլիս, 2026

Նիկոլը ցույց է տվել, թե ինչ  է կարդում: Մի կարճ տեսանյութ է  հրապարակել ու ցույց տվել ԳԱԱ-ի բազմահատորյա «Հայոցպատմություն» աշխատության երրորդ հատորի երկրորդ գիրքը՝ տեղեկացնելով՝ արդեն ավարտելէ այն:  Կարևոր է հասկանալ, թե ինչի մասին է Նիկոլի ընթերցածը:Այն նվիրված է XX դարի սկզբի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների, Հայաստանում ազգայինև սոցիալական շարժումների, ինչպես նաև Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայկականկամավորական ջոկատների գործունեության լուսաբանմանը։ Նոր մոտեցմամբ ուսումնասիրվածեն Հայոց ցեղասպանության և հայ ժողովրդի հայրենազրկման  խնդիրը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձված Ռուսաստանում1917 թվականի հեղափոխություններից հետո Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին,ինչպես նաև 1918-ի մայիսյան հերոսամարտերին, որոնց արդյունքում իրականություն դարձավհայկական պետականությունը վերականգնելու հայ ժողովրդի դարավոր ձգտումը։ Հատորում ներկայացվածեն նաև հայկական պարբերական մամուլի զարգացմանը, Սփյուռքի հայկական համայնքներին, ինչպեսնաև XIX դարի երկրորդ կեսին և XX դարի սկզբին հայկական մշակութային կյանքի վերելքինվերաբերող հարցեր։ Հաշվի առնել ով այն, որ Նիկոլի ցուցադրած գրքի բովանդակությունըխիստ ռեզոնանսային է Հայաստանի ներկայիս ներքին և արտաքին մարտահրավերների հետ՝ պետքէ արձանագրել, որ այս ժեստը զուտ զուտ ընթերցանության քարոզ չէ, այլ հաշվարկված քաղաքականև գաղափարական ուղերձ: Նիկոլի ուղերձը հստակ է՝ նա հիշեցնում է հայոց պատմությանամենաճակատագրական էջերը՝ արդարացնելու սեփական քաղաքակնաությունը: Նա նաև փորձել էկերտել մտածող ղեկավարի իմիջ՝ համոզելու, թե իբր սեփական կամքով  ու իր իսկ կողմից մշակված ծրագրով է առաջ շարժվումմի դեպքում, երբ հայտնի է, որ ասենք խոհանոցային դանակն ավելի շատ ինքնուրույնությունունի տնային տնտեսուհու ձեռքում, քան Նիկոլը՝ իր տերերի: Միով բանիվ՝ Նիկոլը փորձել է իր կործանարար քաղաքականությանըհաղորդել պատական լեգիտիմութուն՝ ակնարկելով, որ եթե չանի այն, ինչ որ հիմա է անում,կլինի նոր ցեղասպանություն: