Չինաստանը դատապարտել է ռուսական էներգակիրների գնորդների դեմ ամերիկյան պատժամիջոցների օրինագիծը


17:56 , 15 հուլիս, 2026

Չինաստանը վճռականորեն դեմ է արտահայտվում ռուսական նավթի և գազի խոշորագույն գնորդների դեմ պատժամիջոցներ սահմանող ամերիկյան օրինագծին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ նոր օրինագծի վերաբերյալ հարցը։

«Չինաստանը վճռականորեն դեմ է անօրինական միակողմանի պատժամիջոցներին, որոնք որևէ հիմք չունեն միջազգային իրավունքում և չեն արժանացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությանը»,- ասել է նա։ Լին Ցզյանն ընդգծել է, որ Պեկինը ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ միջոցները չինական ընկերությունների օրինական իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար։