15:26 , 15 հուլիս, 2026168.am-ը գրում է․
Պարսից ծոցի գոտում իրավիճակը դեգրադացման փուլ է մտել, ամերիկացիները հիմա ուկրաինական կարգավորման համար ժամանակ չունեն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք տեսնում ենք, որ հիմա ամերիկացիներն այլ գործերով են զբաղված։ Ցավոք, Պարսից ծոցի տարածաշրջանում իրավիճակը հեռու է կայունացումից, հակառակը՝ կրկին դեգրադացիայի փուլ է մտել, ինչը չի կարող գլոբալ առումով մտահոգություն չառաջացնել։ Այդ պատճառով հիմա ամերիկացիները ուկրաինական կարգավորման համար ժամանակ չունեն», – ասել է Պեսկովը լրագրողներին։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով, Կրեմլը արձանագրում և վերլուծում է ԱՄՆ-ից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են հակառուսական նոր պատժամիջոցներին։
«Ինչ վերաբերում է պատժամիջոցային հարցերին, մենք ուշադիր լսում ենք, արձանագրում և վերլուծում այն հայտարարությունները, որոնք հնչում են և՛ աշխատանքային, և՛ ԱՄՆ նախագահի մակարդակով», – ասել է Պեսկովը՝ հավելելով, որ ՌԴ-ն կհետևի իրադարձությունների զարգացմանը: